Tert.am-ը գրում է.

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու ու վարչապետի թեկնածության հարցը քննարկելու հրավեր ստացե՞լ են, թե՞ ոչ՝ նշեց. «Առաջարկ եղել է, և կլինի պատասխան, մենք կհրապարակենք մեր պատասխանը, մեկ րոպե չկասկածեք»։

Զուրաբյանը չհստակեցրեց, թե հանդիպման առաջարկը որ օրվա համար է արվել: «Կոնկրետ ժամկետի մասին խոսք չի եղել»,-նշեց նա, ապա հավելեց, որ պատասխանը կարող է միանգամից հրապարակել, սակայն պետք է խմբակցության նիստ լինի, դա պիտի լինի խմբակցության պաշտոնական որոշումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել