Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի 2014թ. ապրիլի 3 թիվ 282-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքներ: Մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը և որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով աշխարհում առկա արդի մարտահրավերների շրջանակներում կենսաթոշակային բարեփոխումների հրատապությունը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը` աշխարհի ավելի քան 50 երկրներում իրականացված և իրականացվող բարեփոխումների` բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել երաշխավորված և կայուն համակարգ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ` առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ անտեղի շահարկումներից և առավելագույնս օգտակար մասնակցություն ունենալ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծի առարկայական քննարկումների ընթացքում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել