Tert.am-ը գրում է.

Քառյակի երեք ժամից ավելի տևած փակ քննարկումը պարզվեց, որ ընդմիջվել է «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքի պատճառով և կշարունակվի այսօր. այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով միայն հայտարարեց, որ կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն հուսահատեցնի մեր ժողովրդին։

«Զուտ տեխնիկական պատճառներով ասելիքը շատ չէ, և նիստն այսօրվա ընդամենն ընդմիջված է այն պատճառով, որ «Ժառանգությունը» հավաք ունի Ազատության հրապարակում և հարգելով նրանց պատվիրակության խնդրանքը՝ ընդմիջել ենք նիստը»,- ասաց նա և տեղեկացրեց, որ վերջնական որոշում չկա և միակ բանը, որ կարող է ասել, բանակցություններն ընթանում են շատ արդյունավետ։

«Բանակցությունները շատ կոնստրուկտիվ մթնոլորտում են անցնում և շատ պրոդուկտիվ են։ Համաձայնության դաշտը փորձում ենք լայնացնել ու շարունակել»,- ասաց նա։

Հարցին, թե պատգամավորը կարող է բացառել, որ քառյակը իշխանության հետ կոալիցիա չի կազմի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ոչ մեկի անունից չեմ ցանկանում խոսել, բայց վստահ եմ, որ կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն հուսահատեցնի մեր ժողովրդին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել