Tert.am-ը գրում է.

Փորձագետ, տնտեսագետ Դավիթ Գևորգյանը գտնում է, որ Երևանում 100 դրամ ուղեվարձով կարելի է ավելի լավ համակարգ ունենալ։ «Թող Եվրոպայից չգնան փորձագետ բերեն, որ հասկանանք՝ մի շարք խնդիրներ լուծելու համար գումար պետք չէ: Համակարգային փոփոխություն է պետք, ասում են՝ էսքան պետք է վճարեմ, բայց ի՞նչ համար վճարեմ»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ նշելով, թե նոր մասնագետները հաշվել են քաղաքապետարանի ներկայացրած ծախսերը, և թվերը նույն ձևով մնացել են ուռճացված:

Փորձագետի կարծիքով՝ ուղեվարձի թանկացումների ժամկետը կախված է քաղաքական գործընթացներից, այդ որոշումը քաղաքական է, և արդեն վաղուց թանկացած կլիներ տրանսպորտը, եթե որոշակի քաղաքական գործընթացներ տեղի չունենային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել