Եթե Սփյուռքի ամեն գաղթօջախ ստանձներ ՀՀ մեկ համայնքի զարգացման ծրագիր.....
Առաջարկ.
Ցավալի է տեսնել Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ հայկական գաղթօջախները, բայց հիշենք նաև, որ շատ գաղթօջախներ տարբեր ժամանակաշրջաններում ու տարբեր պատճառներով արդեն ձևավորվել էին բազմաթիվ երկրներում և ոչ միայն ձևավորվել, այլև լուրջ գործունեություն ծավալել ու «հայ» անունը ևս մեկ անգամ բարձր ներկայացրել: Հիմա ուղղակի հպարտորեն պիտի նշենք Երուսաղեմում հայերի ուժեղ ներկայության մասին, Բելգիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում .... անգամ ոչ քրիստոնեական երկրներում մեր քրիստոնյա ազգի հանդեպ ունեցած խորը հարգանքի մասին՝ Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում, Հնդկաստանում, նույնիսկ աֆրիկյան այնպիսի երկրներում, որտեղ թվում է, թե նրանք չպիտի լինեին՝ Սուդան, Եթովպիա.....Իսկ նրանք ոչ միայն կան, այլև ունեն իրենց աղոթավայրերը՝ Հայ Առաքելական եկեղեցիները, որտեղ հայերենով աղոթող բազմությունն է....Իսկ այնտեղ ապրող հայերը եղել են ու դեռ շարունակում են լինել այդ երկրներում առաջին դեմքեր՝ վարչապետներ, նախարարներ, անվանի ճարտարապետներ, դասախոսներ, գործարարներ, խորհրդականներ...ու երբեք չեն մոռանում իրենց հայությունը...
Սա հիանալի հնարավորություն պիտի դառնար ոչ միայն տվյալ երկրներում ռոմանտիկ միջոցառումներով հայերին հայ պահող մեր դեսպանների համար, այլև լուրջ ռազմավարական նշանակության դեր պիտի ունենար մեր պետության համար: Սփյուռքի ներուժը այսօր առավել քան հզոր է, քան նրանից փող մուրալը այս ու այն հանգանակության համար ու ճանապարհին փողերի մի մասը յուրացնելը, ինչպես ենթադրվում է, որ արվել է տարիներ շարունակ (այլապես շատ խնդիրներ այսօր արդեն չէին լինի)...Այսօր Սփյուռքի ամեն գաղթօջախ սիրով իր լուման կդներ ոչ միայն ճոռոմ ճառերի համար կազմակերպվող լացի միջոցառումներին, այլև հզոր Հայաստան ունենալու տեսլականի մեջ՝ Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախ, առանց պետության կատալիզատոր դերի, կարող էր հանձն առնել ՀՀ ինչ-որ համայնքի զարգացման ծրագիր, ու մի քանի տարի անց կունենայինք ավելի հզոր պետություն, որի շահերը կհամընկնեին շատերի շահերի հետ, ու կույրերը կտեսնեին Ցեղասպանության փաստը...խուլերը կլսեին Ադրբեջանի ագրեսիան...իսկ էսպես դեռ մենք մխիթարիչներ ենք փնտրում....իսկ թույլերին չեն սիրում... ու դրանց համար միշտ տերեր են հայտվում, ոչ թե ընկերներ ու գործընկերներ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել