Tert.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի երկխաղյա դիմակայության վերջին մրցավեճում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց Մադրիդի «Ռեալի» դարպասը։ Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Մարկո Ռոյսը։

Սակայն այս թիմերի միջև՝ Մադրիդում կայացած առաջին խաղում «Արքայական ակումբի» գրանցված հաղթանակը (3:0) հենց իսպանական գրանդին դուրս բերեց եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։

Դորտմունդցիների կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով բավականին մեծ ծավալի աշխատանք կատարեց խաղադաշտում և մի քանի անգամ շատ մոտ էր գոլ հեղինակելուն։ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, գերմանացի լրագրողների հետ զրույցում, ամփոփել է մադրիդցիների հետ դիմակայությունն, ինչպես նաև գովել Մխիթարյանի խաղը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել