Tert.am.am-ը գրում է.

Տեղեկություններն այն մասին, որ Վրաստանի հարավային շրջանում՝ Սամցխե-Ջավախքում, ցանկացողներին զանգվածաբար ռուսական անձնագրեր են հանձնում, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիդ Զալկանիանին, գրում է rosbalt.ru-ն։

Նրա խոսքով՝ վերջերս տարածվել է տեղեկություն այն մասին, որ իբր ռուսական կողմը սկսել է Սամցխե- Ջավախք շրջանի բնակչությանն անձնագրեր բաժանել։ «Մենք ստուգել ենք այդ տեղեկությունը։ Պարզվել է, որ այն չափազանցված է։ Նման փաստեր չեն գրանցվել»,- ասել է Զալկանիանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել