Հայաստանում ոչ բոլորն են հասկանում, թե Ուկրաինայում ինչ պայքար է գնում: Իրականում ԱՄՆ և Ռուսաստանի միջև պայքարը ընթանում է ոչ թե Ուկրաինայի, այլ Գերմանիայի համար, այսինքն Եվրոպայի համար, իսկ Ոիկրաինան ընդամենը այդ պայքարի հարթակն է:
Ինչ վերաբերում է Արևելյան Ուկրաինային, ապա այնտեղ իրավիճակը իրոք ահավոր է: Մի մասը Ռուսաստանի կողմնակիցներն են, մյուս մայսը Ուկրաինայի: Մարդիկ պատրաստ են քաղաքացիական պատերազմի և հավանական է, որ մեծ արյուն թափվի: Ամենադաժանը այն է, որ բաժանարար գծերը հաճախ անցնում են ընտանիքների միջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել