Ջեքի Չանը այսօր դարձավ 60 տարեկան: Նա ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին։ Նրան փոքր ժամանակ անվանում էին «Պաոպաո», որը թարգմանաբար նշանակում է «Թնդանոթի արկ»:
Քանի որ Չանի ծնողներն աշխատում էին ֆրանսիական դեսպանի մոտ՝ Հոնկոնգում, Չանն իր մանկությունն անց է կացրել դեսպանի բնակության վայրին մոտ՝ Վիկտորիա Պիկ փողոցում։
8 տարեկան հասակում նա առաջին անգամ իր կոլեգաների՝ «փոքրիկ հաջողակների» հետ հայտնվում է «Մեծ և փոքր Վոնգ Տին Բարը» (1962թ.) ֆիլմում, որտեղ Լի Լի Հուան մարմնավորում էր նրա մոր դերը։ 17 տարեկան հասակում նա աշխատում էր որպես կասկադյոր, մասնավորապես Բրյուս Լիի «Կատաղության բռունցքը» և «Վիշապի ելքը» ֆիլմերում հանդես գալով Չան Յուն Լանգ չինարեն կեղծանունով։ Վարձույթում ձախողումների պատճառով Ջեքի Չանը համաձայնվեց նկարահանվել «Բոլորն ընտանիքում» մեծահասակների համար նախատեսված կատակերգությունում։ Դա մինչև հիմա միակ ֆիլմն է, որտեղ Ջեքին ունի մերկ տեսարաններ։ Բացի այդ դա միակ ֆիլմ է, որտեղ ոչ մի մարտական գործողություն չկա։
Ավելացնեմ, որ Ջեքի Չանը բրիտանական կայսության շքանշանակիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել