Tert.am-ը գրում է.

Թուրքական Sözcü պարբերականը վերահրապարակել է London Review of Books կայքում հրապարակված մի հոդված, որն ըստ թուրքական պարբերականի, կարող է տակնուվրա անել Թուրքիան:

Հոդվածագիր Հերշը, ԱՄՆ-ի հետախուզական աղբյուրների հղումով գրում է, որ սիրիական Ղուտայում անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած քիմիական հարձակման հետևում կարող է կանգնած լինել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը:

Անցյալ տարվա օգոստոսին Սիրիայի մայրաքաղաքի Ղուտա շրջանում քիմիական հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիական անձիք էին զոհվել: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, և Թուրքիայի իսլամիստական լրատվամիջոցներն այդ ժամանակ պնդեցին, որ հարձակումն իրականացվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել