6. Մի վախեցեք դիմել ռիսկի. ամեն ինչ դեռ կարող է փոխվել  

«Թեև 30 տարեկանում բոլորը կարծում են, որ պետք է հստակ ճանապարհով ընթանան, երբեք ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար: Վերջին 10 տարիների ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր ամենից շատ զղջում էին նրա համար, որ իրենց կյանքում փոփոխություններ չեն կատարել, թեև դա սխալ էին համարում...»— Ռիչարդ, 41 տարեկան 

Շատերը նկատել են, որ հասարակությունը 30 տարեկանում պահանջում է արդեն «հստականալ» կարիերայի, ընտանեկան և ֆինանսական կարգավիճակի հարցերում, և այլն: Բայց դա խաբկանք է: Բազմաթիվ նամակներում մարդիկ խնդրում էին հասարակությանը չթողնել խանգարել Ձեզ ռիսկի դիմել և ամեն ինչ սկզբից սկսել:

Ընթերցողների մեծամասնությանը համախմբում էր 30-ից հետո մասնագիտությունը փոխելու որոշումը: Նրանցից մեկը հեռացել էր բարձր վարձատրվող աշխատանքից և ուսուցիչ էր դարձել: 20 տարի անց նա համարում է դա իր կյանքի լավագույն որոշումը: 

«Ավելի քիչ վախեցեք: Հաջորդ տարի լրանալու է իմ 50-ամյակը, և ես միայն հիմա եմ դա գիտակցել: 30 տարեկանում վախն իմ կյանքի գլխավոր շարժիչ ուժն էր: Այն շատ բացասաբար էր ազդում իմ ամուսնության, կարիերայի և ինքնագնահատակի վրա: Ես ինձ մեղավոր էի զգում, որ չափազանց շատ էի մտահոգվում ուրիշների կարծիքի մասին: Վախենում էի, որ սխալ որոշում կկայացնեմ, որ անհաջողություններ կունենամ: Եթե ես կարողանայի վերապրել այդ ժամանակահատվածը, ապա անպայման ավելի շատ ռիսկի կդիմեի» Աիդա, 49 տարեկան 

 

7. Դուք պետք է շարունակեք զարգանալ և հարստացնել գիտելիքները

«Դուք ունեք երկու ակտիվ, որոնց կորուստը երբեք չեք կարող լրացնել՝ մարմինը և բանականությունըՄարդկանց մեծամասնությունը դադարում է զարգանալ և գիտելիքներ հավաքել 20 տարեկանից հետո: 30-ն անց մարդիկ հիմնականում շատ զբաղված են ինքնազարգացման մասին անհանգստնալով: Բայց եթե Դուք այն քչերից եք, ովքեր շարունակում են կրթվել, զարգացնել մտածողությունը և հոգ եք տանում ֆիզիկական առողջության մասին, ապա 40 տարեկանում Դուք շատ ավելի առաջ կանցնեք Ձեր հասակակիցներից» Ստեն, 48 տարեկան 

Բազմաթիվ ընթերցողներ իրենց նամակներում նշել են, որ ցանկացել են կրկին շարունակել կրթությունը, և դա համարել են իրենց երբևէ կատարած ամենաօգտագար գործողությունը: Ինչ-որ մեկը սկսում է սեմինարների հաճախել, ինչ-որ մեկը իր բիզնեսն է սկսում և այլ քաղաք տեղափոխվում, և այլն:  

«Ձեր №1 նպատակը պետք է լինի ավելի լավ մարդ, ընկեր, ծնող, կոլեգա դառնալու ձգտումը: Այլ կերպ ասած՝ Դուք պետք է զարգանաք նաև որպես անձնավորություն» Էմիլիա, 39 տարեկան


8. Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է անում. համակերպվեք այդ մտքին  

«Դադարեք կարծել, որ Դուք այս կյանքում կարող եք ամեն ինչ պլանավորել եք, դադարեք տառապել ներկայով, քանի որ Դուք ի վիճակի չեք ամեն ինչ փոխելու: Բարեբախտաբար, Դուք կարող եք օգտագործել բազմաթիվ ընձեռնված հնարավորությունները և ոչինչ չկորցնել» Թոմաս, 56 տարեկան 

советы тридцатилетнимԵտ նայելով մեր ապրած տարիներին՝ հասկանում ես, որ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է անում, և դատելով ընթերցողների նամակներից, հասկանում ես, որ դա շարունակվում է նույնիսկ մեծահասակ տարիքում:

«Այն, ինչ ներկայումս Դուք կարևոր եք համարում, 10-20 տարի անց բացարձակ անմտություն կթվա: Դա կարելի է բնութագրել մեկ բառով՝ զարգացում: Ուղղակի փորձեք Ձեզ չափազանց լուրջ չունդունել»— Սայմոն, 57 տարեկան

 «Ես 44 տարեկան եմ և կցանկանայի ինձ 30 տարեկանում հայտնել, որ 40 տարեկանում իմ կյանքը լի է լինելու անիմաստ իրադարձություններով՝ բազմազան, բայց անիմաստ: Այնպես որ, երիտասարդ տարիքում պետք է չէ մտածել, որ Դուք գիտեք այն ամենը, ինչ տեղի է ունենալու ապագայում: Դուք դեռ բացարձակ ոչինչ չգիտեք» — Շիրլի, 44 տարեկան

 

9. Ամեն ինչ ներդրեք ընտանիքի համար  

«Ավելի երկար ժամանակ անցկացրեք հարազատների հետ: Երբ Դուք մեծանում եք, Ձեր հարաբերությունները փոխվում են և թե ինչպես, կախված է միայն Ձեզանից: Ձեր ծնողները Ձեզ միշտ երեխայի պես են վերաբերվելու, մինչև Դուք Ձեզ չդրսևորեք հասուն, ինքնուրույն մարդու նման: Օգտվեք Ձեզ հատկացված ժամանակից՝ հարազատների հետ ճիշտ հարաբերություններ ստեղծելու համար և վայելեք ընտանեկան կյանքը» — Կեշ, 41 տարեկան

Ընթերցողների մեծամասնությունը համաձայն է այն մտքին, որ պետք է անցյալում թողնել վիրավորանքները և խնդիրները ծնողների հետ և սովորել փոխադարձ շփում հաստատել նրանց հետ:

Այնուհետև մեզանից յուրաքանչյուրի դիմաց կանգնում է հետևյալ հարցը՝ ունենա՞լ երեխա, թե ոչ:

«Դուք ժամանակ չունեք, Դուք գումար չունեք, Դուք սկզբում պետք է կարիերա ստեղծեք: Դադարեք... Երեխաները Ձեզ յուրաքանչյուր պարագայում ավելի լավն են դարձնում: Նրանք ստիպում են Ձեզ դուրս գալ Ձեր հնարավորությունների սահմաններից, նրանք երջանկացնում են Ձեզ: Եթե Դուք չեք զգացել ծնող լինելու բերկրանքը մինչև 30 տարեկանը, ապա ճիշտ ժամանակն է մտածել այդ մասին»  Կևին, 38 տարեկան

Ամուսինների միջև համաձայնությունը միության ամրության գլխավոր գրակավականն է, սակայն միայն այն դեպքում, եթե Ձեր կողքին համապատասխան անձնավորություն է կանգնած: 

«Ես ինձ կասեի դադարել սպասել սպիտակ ձիու վրա նստած ասպետի և շնորհակալ լինել այն բարի և խելացի անձնավորությանը, ով իրոք սիրում է Ձեզ և միշտ Ձեր կողքին է: Պետք է գնատահել իրական սերը և հոգատար վերաբերմունքը Ձեր հանդեպ: Հիմա ես միայնակ եմ, և, ինչպես երևում է, արդեն ոչ մի կերպ չեմ կարող այդ իրավիճակը փոխել»  Ֆարա, 38 տարեկան

Մյուս կողմից, մի քանի նամակներում հակասական տեսակետներ են արտահայտված.«Եթե Դուք չեք ցանկանում, ապա Ձեզ պարտական մի զգացեք ընտանիք ստեղծելու համար: Այն, ինչ մի մարդու երջանիկ է դարձնում, չի կարող երջանկացնել յուրաքանչյուրին: Ես որոշեցի ամուրի մնալ և երեխաներ չունենալ և շարունակում եմ հագեցված և երջանիկ կյանքով ապրել: Վարվեք այնպես, ինչպես որ լավ է միայն Ձեզ համար»  Անանուն, 40 տարեկան

10. Բարի եղեք սեփական անձի հանդեպ, հարգեք Ձեզ  

«Մի փոքր եսասեր եղեք և յուրաքանչյուր օր, ամիս և տարի որևէ հրաշալի գործողություն կատարեք ինքներդ Ձեզ համար» Նենսի, 60 տարեկան

Այս կետը հազվադեպ է առանձնանում կարդացողների նամակներում, սակայն այս կամ այն կերպ նշվում էր նրանցից յուրաքանչյուրում՝ լավ վերաբերվեք սեփական անձին: Ոչ ոք այդպես հոգատար չէ Ձեր հանդեպ, ինչպես որ Դուք: 60-ամյա Էլդրին նրբանկատորեն նշել էր. «Բախվելով որևէ խնդրի՝ հարցերք ինքներդ Ձեզ՝ ի՞նչ նշանակություն կունենա այդ խնդրի արդյունքը 5 կամ 10 տարի հետո: Եթե այն նշանակություն չունի, ապա այդ խնդրի լուծման վրա միայն մի քանի րոպե վատնեք և շարունակեք ապրել»: Կարդացողների մեծամասնությունը համաձայն է ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա՝ իր բոլոր թերություններով:

Ինչը և բերում է մեզ վերջին մեջբերմանը Մարտինի կողմից (58 տարեկան).«Երբ ես 40 տարեկան դարձա, իմ հայրն ասաց, որ ինձ դուր կգա 40-ամյա լինել, քանի որ 20 տարեկանում դու կարծում ես, որ ամեն ինչ գիտես, 30-ում հասկանում ես, որ այդպես չէ, և 40 տարեկանում դու վերջապես կարող ես հանգստանալ և իրերն ուղղակի ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան: 58 տարեկանում ես ցանկանում եմ նշել, որ հայրս իրավացի էր»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել