Psymag.am-ը գրում է.

Մարդը սկսում է նեղանալ այն ժամանակ, երբ մյուսների գործողությունները չեն համապատասխանում իր սպասումներին և պատկերացումներին: Սա, անշուշտ, վարքի ոչ այդքան հասուն մոդել է: Հասուն մարդը հասկանում է, որ ոչ ոք պարտավոր չէ համապատասխանել իր պատկերացումներին: Բայց, ամենայն հավանականությամբ, քիչ չեն մարդիկ, ում հոգում դեռևս պահպանվում են տարիների հնություն ունեցող վիրավորանքներ: 
Ներելը սովորաբար ավելի հեշտ է լինում նրան, ով զղջացել է կամ կրել է իրեն հասանելի պատիժը: Ներել մի մարդու, ով ներողություն չի խնդրել և ապրում է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել, շատ դժվար է:

Սակայն պետք է հիշել, որ վիրավորանքն ինչպես թույնը քայքայում է ոչ միայն հարաբերությունները, այլ նաև այդ վիրավորանքն իր մեջ կրող մարդու կյանքը: Հաճախ այդ բեռը խանգարում է առաջ շարժվելուն: Միայն ազատ մարդը կարող է ունենալ ընտրության հնարավորություն և ընտրել այն, ինչ իրեն իրոք անհրաժեշտ է, այլ ոչ թե այն, ինչ նրան է պարտադրում անցյալը:
Ձեզ ենք ներկայացնում ներման մի մեթոդ.

Քայլ 1. Մտովի կամ գրավոր ձևով հայտնեք ձեր անհամաձայնությունը մյուսի գործողությունների հետ: Ինչի հետ համաձայն չեք: Եվ մանրամասնորեն նկարագրեք, թե ինչ եք զգում:

Քայլ 2. Վիրավորանքի հիմքում ընկած է համոզվածությունը, որ ձեր հետ արդարացի չեն վարվել. Խախտված են ձեր անձնական սահմանները, իրավունքները կամ սեփական արժանապատվության զգացումը: Այդ ամենի հանդեպ զայրույթը լիովին բնական արձագանք է, սակայն այն վիրավորվածության պահին ճնշված է լինում: Դրա համար էլ նման պահերին մի´ զսպեք ձեզ և արտահայտեք ձեր զայրույթը կամ անհամաձայնությունը: Իսկ եթե դեպքն արդեն անցած է, ապա փորձեք մտովի վերադառնալ այն պահին, երբ հասցվել է վիրավորանքը, ապա պատկերացնել այդ իրավիճակը բոլորովին հակառակ և դրական կողմով, օրինակ՝ ինչպես է ձեզ վիրավորանք հասցնողը դրական որևէ բան անում ձեր համար, ասենք, դրական, հաճելի խոսքեր ասում ձեզ: Սա թույլ կտա փոխել վերաբերմունքը իրավիճակի ու մարդու հանդեպ և ցրել բացասական էմոցիոնալ ֆոնը:

Քայլ 3. Վիրավորանքը պատճառ չէ: Այն ընդամենը հետևանքն է այն բանի, թե ինչպես է մարդը բացատրել իրավիճակն ինքն իրեն: Նշանակում է, միգուցե, արժի իրավիճակին նայել այլ տեսանկյունից:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել