- Չպետք է ինքն իր ստատուսը կամ փոստը լայքի, քանզի եթե իր էջում իր իսկ նախաձեռնությամբ տեղադրել ա, ուրեմը դուր ա եկել համել ասում են մահացու մեղք ա...
- Չպետք է քաղաքական կողմնորոշումից ելնելով չլայքի այլ քաղաքական դիրքորոշում ունեցող «ընկերոջ» լայքի արժանի փոստը կամ ստատուսը
- Չպետք է մի բան գրի, որի համար չի կարող պատասխան տալ ու առավել ևս արդեն գրածը ճնշումների ներքո ջնջի
- Չպետք է փաբլիք գրառում անի ու կայքերից պահանջի, որ չտանեն
- Չպետք է Ֆեյսբուքը Օդնոկլասսնիկի սարքի
- Չպետք է նաև մոռանա, որ ինքը Օդնոկլասսնիկիից ա եկել ֆեյսբուք ու քլնգի իր «ծննդավայրը»
-Չպետք է սքրինշոթ անի իր անձնական չաթը ու փորձի ապացուցել, որ ինքը ավել շուՅստրի է, քան իր զրուցակիցը
-Չպետք է կուրորեն լայքի շեֆի ամեն գրած ապուշությունը
-Չպետք է այլոց ռոմանտիկ ստատուսները որակի որպես «ղզիկ», հետո սիրահարվի ու դառնա «դարդս լացեմ սարի բլբուլ» ոճի կրողը ու գաղափարակիցը
-Չպետք է թողի, որ իրեն «աստղայինը» տանի
-Չպետք է գրի, թե ինչ կերավ, ինչ խմեց ու կողքի ավելի պրեստիժնի օբյեկտում check in լինի...
-Չպետք է իրեն շատ ավելին ներկայացնի, քան ինքը կա...չափի մեջ
-Չպետք է բադիկ արած պռոշներով զուգարանում iPhone-ով նկարվի ու քցի սայթ...դրա համար գնացեք instagram
-Այլ տարբերակներ... թե ուզում եք, շարունակեք... ))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել