Այս վերնագիրը, իմ անունի փոխարեն ցանկացած իմ գործընկերոջ անունով փոխարինեք և կստանաք մի նյութ որ ձեր ինտերնետային էջ կբերի 50.000-ից ավելի ընթերցող: Այստեղ կարևորը «սկանդալ», «Արմենիա թիվի» և մեր որևէ աշխատակցի անունն է: Նյութի բովանդակությունը բոլորովին կարևոր չէ: Կարող եմ գրազ գալ:

Մեկ տարի դեռ չկա որ ղեկավարում եմ Պանարմենիան Մեդիա Գրուփը, ու էսպիսի վերնագրով տասնյակ նյութեր են եղել: Ինտերնետ էջերի համար սա ուղակի գանձ է. տանջվել պետք չի, գրեցիր և ընթերցողների բանակն ապահովված է:

Իմ գործընկերներին, որոնց անունները հաճախ հիշատակվում են նման վերնագրերի մեջ, խորհուրդ եմ տալիս ներողամտորեն վերաբերվել: Դա այն գինն է, որ հանրային հեղինակությունը վճարում է հայտնիության դիմաց: Վստահ եղեք, որ նման նյութեր հրապարակելիս, հեղինակները հաստատ չեն ուզում ձեզ վիրավորել, դա ուղակի սովորական բիզնես է…

Իմ գործընկերների համար, որ ղեկավարում են նման հարթակները ուզում եմ «սկանդալային բացահայտում անել». հիշե’ք, որ այս մարդիկ «աստղեր» լինելուց բացի, նաև մարդ են… ընտանիք, ծնողներ, երեխաներ, ընկերներ, ինքնասիրություն, հեղինակություն, պատիվ… ու նաև շաաաատ մեծ, բայց ոչ անսահման ինքնատիրապետում ունեն: Չարժի 50.000 այցելության համար փորձարկել մարդկանց համբերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել