Անկեղծ ասած չեմ հասկանում ինչի են մարդիկ կարծում, թե իբր Տիգրան Սարգսյանին հանել են Մոսկվայի ցուցումով: Գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ Տիգրան Սարգսյանը ոչնչով չի տարբերվել Հայաստանի ռուսահպատակ մյուս վարչապետերից ու պաշտոնյաներից: Նրա կառավարության օրոք երկարաձգվեց ՌԴ ռազմաբազայի պայմանագիրը, նրա ժամանակ է կնքվել գազային խայտառակ պայմանագրերը: Հասկանում եմ, որ էդ ամենի հիմնական դերակատարը նախագահն է եղել, բայց ինչքան հիշում եմ Տիգրան Սարգսյանը երբեք չի ընդդիմացել այդ որոշումներին: Չեմ հասկանում, հիմա սրանից ավելի էլ ինչպես պետք է Տիգրան Սարգսյանն իր հպատակությունը ցույց տար Մոսկվային:
Հ.Գ. Հետո ինչ անենք, որ Տիգրան Սարգսյանի դրեսկոտը շատ ճաշակով էր ու դեմքին էլ միշտ արեւմտյան անհասկանալի ժպիտ կար ՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել