Tert.am-ը գրում է.

Վրաստանի ԱԳՆ-ն ժնևյան ձևաչափի «խախտման և թուլացման» փորձ է համարում Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը ժնևյան բանակցությունների վերջին փուլի մասին, որում վրացական կողմը մեղադրվում է մերձսահմանային շրջաններում իրավիճակի ապակայունացման փորձերի մեջ: Այս մասին հաղորդվում է INTERFAX-ը:

«Նմանօրինակ հայտարարությունները մեզ համար նորություն չեն: Յուրաքանչյուր ժնևյան հանդիպումից հետո մեր հայտարարություններին հետևում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը: Դրանցից վերջինը վկայում է ժնևյան գործընթացի նկատմամբ մեր միջև առկա հիմնական տարաձայնությունների մասին: Այս ձևաչափն ստեղծվել է 2008-ին` կապված հրադադարի պայմանագրի իրականացման հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել