Tert.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նախորդ դատական նիստում, որը տեղի էր ունեցել մարտի 28-ին, դատարանին միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար: Դատարանը, սակայն, մերժել էր նրա միջնորդությունը:

Փաստաբանն այսօրվա դատական նիստում էլ պնդեց, թե իր պաշտպանյալն ապօրինաբար է գտնվում կալանքի տակ, և ըստ նրա, դատարանի մերժումը հիմնավորված չէ:

Tert.am-ի հետ զրույցում տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն ասաց, թե իրենք համոզված ենք, որ կալանքը որպես դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կիրառելը հիմնավոր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել