Ռեբեկա Լեյմբախը և նրա ամուսինը տարիներ շարունակ չէին կարողանում երեխա ունենալ: Հարփերի ծնունդը նրանց համար իսկական երջանկություն էր: Նրանք ցանկանում էին էլի երեխաներ ունենալ, սակայն Ռեբեկայի առողջական խնդիրների պատճառով դա անհնար էր: Ռեբեկան մեծ ցավ էր զգում, որ չի կարող Հարփերին եղբայր կամ քույր պարգևել: Փոքրիկ Հարփերն այնքան շատ էր զգում խաղընկերոջ կարիք, որ երբ տեսավ, որ իրենց տանը շունիկ է հայտնվել, նրա ուրախությանը չափ չկար: Շան անունը Լոլա է: Հարփերը շատ կապվեց իրենց շունիկի հետ: Ռեբեկան իր դստերը բազմիցս լուսանկարել է իրենց շան հետ և մի գեղեցիկ ֆոտոշարք կազմել: Այդ լուսանկարներում արտացոլված են շան ու փոքրիկ աղջկա ջերմ ու քնքուշ հարաբերությունները:

Մի օր Հարփերն իր խաղասենյակում բոլորից գաղտնի Լոլային արքայադստեր զգեստ հագցրեց: Նա ժամանակի մեծ մասն անցկացնում էր Լոլայի հետ խաղալով: Աղջիկս իրեն այլևս առաջվա պես միայնակ չէր զգում: Հարփերը շատ է սիրում Լոլային: Նա միայն այն ժամանակ է բարկանում Լոլայի վրա, երբ վերջինս ուտում է իր խաղալիքները,- հարցազրույցներից մեկում ասել է Ռեբեկան:

Հարփերը երբեք չի ձանձրանում Լոլայի հետ: Փոխարենը նա երբեմն մանկական համառությամբ տանջում է Լոլային՝ մարկերներով նկարելով քնած շան դեմքի վրա: Երբ Հարփերը մեծանա ու թերթի իր մանկական ալբոմի էջերը, այս նկարները կհիշեցնեն նրան, որ իր առաջին մտերիմ ընկերը հենց Լոլան էր: Լոլայի մայր Ռեբեկան հուսով է, որ լուսանկարների այս շարքը կօգնի դիտողներին հասկանալ, թե ինչպիսի մեծ ջերմությամբ են տնային կենդանիները լցնում երեխաների սրտերը: 



















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել