Երբեք մի շփոթեք «հանդուրժողականություն» կոչվածը առողջ բանականության հետ: Առողջ բանականությունը գիտակցում է, որ աշխարհը, կներեք արատահայտությանս համար, «բազմազան» է, և ուղղորդվում է այդ աշխարհում այլ մարդկանց, տեսակների, կարծիքների, շահերի հետ համակեցության սցենարներով: «Հանդուրժողության» քարոզը հաճախ քեզ կառավարելու, կամքդ հպատակելու գործիք է: Հիմա ես ասում եմ, որ 21 դարում մեր վզին ավատատիրական կարգեր փաթաթած, մեր անկախության չկայացման համար ջանք չխնայող, իրենց իսկ սահմանադրությունը ամեն շունչ քաշելիս, իսկ արտաշնչելիս երկու անգամ, ոտնահարող, բանդիտների, օլիգարխների, պրոֆեսիոնալ գանձագողերի, ցինիկ անարժեք կարիերամոլների, զորբաների ու անպատժելիությունից արբեցած հակասոցիալական տարրերի կուսակցությունը պիտի լուծարվի, ունեցվածքը ազգայանացվի, ղեկավարները իրավական սահմանափակումների ենթարկվեն: Ես ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՄ: Հայաստանի պայմաններում հավասարապես կարելի է ասել․ «Ոչխար չեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել