Tert.am-ը գրում է.

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, այսօր մոտ 2,5 ժամ տևած նիստից հետո, որը վերաբերում էր վարչապետի հրաժարականից հետո քառյակի անելիքներին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Կառավարության հրաժարականը ոչ իշխանական ուժերի գործունեության արդյունք է:

«Եվ անկախ նրանից , որ տարբեր իշխանական ուժեր հայտարարում են, որ հրաժարականը կապ չուներ 4 քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցության հետ, մենք արձանագրեցինք, որ հիմնականում և, ըստ էության, վարչապետի հրաժարականը պայմանավորված էր 4 ոչ իշխանական ուժերի համատեղ գործողություններով»,- հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:

Նա հավելեց, որ 4 քաղաքական ուժերը հաստատակամ են միասին շարունակելու իրենց հետագա միասնական աշխատանքները:

«Բնականաբար, նոր իրավիճակ է, յուրաքանչյուր քաղաքական ուժ կքննարկի , կառաջարկի իր մոտեցումները և առաջիկա մեր հանդիպումներին մենք արդեն կձևավորենք միասնական նոր օրակարգ»,- հավելեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել