Ինչ ասեմ, շատ ուշ է, շատ ուշացած: Էսքան վնաս տալուց հետո հանգիստ կարող էր էլ դուրս չգար, այլ ցմահ վարչապետ նշանակվել:

Ու դե իհարկե ոնց որ իրենից առաջ եղածները, նա էլ ոչ մի պատասխանատվություն չի կրի արածների համար: Սա կոչվում է անցնել վաստակած հանգստի, եթե, իհարկե, այլ պաշտոն չտան:

Իսկ մեզ նրանից որպես իրեղեն հիշատակ կմնան առնվազն բիոզուգարաններն ու ռոքի համահայկական ասոցիացիան: Իսկ դե ոչ նյութական արժեքներից՝ քանդակած լեզվի օրենքը, արտագաղթը ու կայացած քաղաքացիական հասարակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել