Վարչապետի հրաժարականով, փաստացի, հարցականի տակ դրվեց «քառյակի» գոյությունն ընդհանրապեսHaynews.am-ը գրում է.

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը բավական լուրջ անակնկալ էր քաղաքական դաշտի համար:
Համենայնդպես, այն պահից սկսած, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իր որոշումը և երբ կառավարության տարբեր անդամներ սկսեցին տարբեր կերպ (իսկ երբեմն միմյանց հակասելով) մեկնաբանել այդ վճիռը, տպավորություն ստեղծվեց, թե նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է ամեն գնով թույլ տալ վարչապետին շարունակել պաշտոնավարումը: 

Նման բան, սակայն, տեղի չունեցավ և երեկ երեկոյան նախագահն ընդունեց վարչապետի հրաժարականը՝ այդպիսով, սակայն, շփոթ առաջացնելով ընդդիմադիր դաշտում: Մասնավորապես, ոչ իշխանական ուժերի «հրաշալի քառյակը» (որն, ի դեպ, այս տողերը գրվելու պահին հավաքվելու է՝ հետագա գործողությունները որոշելու և նախանշված հանրահավաքների անցկացման նպատակահարմարությունը գնահատելու նպատակով) հայտնվել է բավական հետաքրքիր վիճակում:

Խնդիրն այն է, որ վարչապետի հրաժարականով, փաստացի, հարցականի տակ դրվեց «քառյակի» գոյությունն ընդհանրապես: Սրա հստակ ապացույցն այն է, որ երեկ երեկոյան,իսկ այսօր օրվա առաջին կեսին արդեն հստակ երևաց, որ կառավարության հրաժարականից այն կողմ քառյակը միասնական գործողությունների հենք ու հիմք չունի: Մասնավորապես, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի համար վարչապետի հրաժարականն այն բարձրագուն շեմն էր, որից անցնելու մտադրություն այս քաղաքական ուժերը, գոնե առայժմ, չեն ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել