Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին գտնվում է Ազգային ժողովում, հաղորդում է NewsBook-ի թղթակիցը:  Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այժմ ընթանում է ոչիշխանական չորս ուժերի՝ Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակցության և «Ժառանգության» ներկայացուցիչների փակ հանդիպումը, որը տեղի է ունենում «Ժառանգություն» խմբակցության սենյակում: Մտնելով Ազգային ժողով՝ Ծառուկյանը շարժվել է դեպի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սենյակ:  Մանրամասներն՝ ավելի ուշ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել