Tert.am-ը գրում է.

ՀՀ Սահմանադրությամբ մենք ամրագրել են սոցիալական-իրավական պետության հայեցակարգը, և Հայաստանն այսօր չի կարող գնալ Սինգապուրի կամ այլ երկրի օրինակով, որի սահմանադրական լուծումներն էլ վկայակոչվում են: Այս մասին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց «Հանրային» հեռուստընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում:

Հարցին, թե «պարտադիր կուտակային համակարգ» ձևակերպումը պ՞ետք է օգտագործվի, Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Մեր ուսումնասիրություններով՝ հաջողությունների են հասել այն երկրները, որոնք բաշխողական, պարտադիր կուտակային և կամավոր կուտակային համակարգերը խելամիտ ձևով ներդաշնակել են: Պարտադիր կուտակային համակարգն իր բնույթով տարբեր է, իր իրացման ձևերով: Խնդիրն այն է, որ այն ձևով, որ ներդրվել է Հայաստանում, դա չի կարող գործել: Աշխատավարձից պարտադիր վճարների կարգով պարտադիր կուտակային համակարգն առնվազն՝ սեպտեմբերի 30-ից հետո Հայաստանում գոյություն ունենալ չի կարող»:

Գագիկ Հարությունյանն ասաց նաև, որ խախուտ են վստահության այն հենասյուները, որ դրվել են համակարգի հիմքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել