Tert.am-ը գրում է.

«Ակօս» պարբերականի հոդվածագիր Լորա Բայտարը զրուցել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վերջին իրադարձությունները վերապրած և զինյալների կողմից Թուրքիա տեղափոխված Թիթիզյան տարեց քույրերի հետ, ովքեր ներկայացրել են, թե ինչ է տեղի ունեցել Քեսաբում հայերի հեռանալուց հետո։

Անդրադարձն ու հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Թուրքիայի Հաթայ նահանգի Յայլադաղը սահմանադռնից 3 կմ հեռավորությամբ գտնվող հայաբնակ Քեսաբ ավանը մարտի 21-ից ի վեր իսլամիստ և թուրքմեն խմբավորումների ձեռքում է։ Ավանի քաղաքացիական բնակչությունը Լաթաքիա և Տարտուս է տեղափոխվել։ Լաթաքիայի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում 60 ընտանիք է բնակվում. մնացած ընտանիքները հարազատների ու ծանոթների տներում են ապաստանել։

Զինյալները գրեթե բոլոր տները թալանել են, անգամ պատուհաններն ու դռներն են հանել և տեղափոխել Թուրքիա։

Քեսաբը լքել չցանկացած շուրջ 30 հայերից (հիմնականում տարեցներ) երկուսը՝ տարեց քույրեր, ապստամբների կողմից թուրք պաշտոնյաներին են հանձնվել։ Ընդդիմությունը նրանց հանելու ընթացքում ասել է, թե Լաթաքիա է տեղափոխում, սակայն 82-ամյա և 84-ամյա հայ քույրերը հայտնվել են Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլըում։

Սրբուհի Թիթիզյանը հայրենիքից հեռանալիս տան բանալիները հանձնել է զինյալներից մեկին։ Հարցին, թե ինչո՞ւ է նման բան արել, տարեց հայուհին պատասխանում է. «Եթե չտայի, մեր հեռանալուց հետո դուռը կկոտրեր ու կմտներ»։

Թիթիզյան քույրերից բացի 90-ամյա սիրիացի Իսման Նիզարն էլ է Յայլադաղը տեղափոխվել։


Սաթենիկ և Սրբուհի Թիթիզյանները պատմել են, թե ինչ է իրենց գլխով անցել։

-Ինչպե՞ս ձեզ դուրս բերեցին ձեր տնից։

-Հայերի՝ Քեսաբից հեռանալուց մեկ շաբաթ էր անցել։ Մորուքավոր մարդիկ մտան մեր տուն։ 10 հոգի էին՝ երկար մազերով, բարձրահասակ։ Երբ հասկացան, որ վախենում ենք, «Մի՛ վախեցեք» ասացին։ Մտան տուն, տակնուվրա արեցին։ «Զենք ունե՞ք» հարցրին։ «Ո՛չ որդի, ո՛չ ամուսին չունենք, երկուսս միայնակ ենք, զենքն ի՞նչ պիտի անենք»՝ ասացինք մենք։ Գնացին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել