Դուռդոմ օտդիխաետ: Էս հոդվածը կարդալուց հետո`
1. «Թեև որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը»:
2. Նա նշեց, թե պատասխանատվության կենթարկեն պահումներ չկատարողները, որովհետև օրենքը գործում է:

Հ.Գ.Օրենքը գործում է՝ չնայած հակասահմանադրակա՞ն է:
Օրենքի մեջ եթե կան որոշ հակասահմանադրական նորմեր, ապա էդ օրենքը չպիտի գործի:
Ես իրավաբանական կրթություն չունեմ, բայց հավ էլ չեմ ու խոտ չեմ ուտում !!!!!

Դավիթ Հարությունյան. Պահումներ չկատարողները պատասխանատվության կենթարկեն. 168.am
Դավիթ Հարությունյան. Պահումներ չկատարողները պատասխանատվության կենթարկեն

Թեև որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ օրենքը նախատեսում է պահումներ կատարել: Նա նշեց, թե պատասխանատվության կենթարկեն պահումներ չկատարողները, որովհետև օրենքը գործում է: 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս պետք է վարվեն այն քաղաքացիները, ովքեր ֆոնդ չեն ընտրել, և այս ընթացքում պահումներ չեն իրականացրել, արդյոք նրանք պետք է վճարե՞ն այս ընթացքում չվճարած գումարները, նա այսպես պատասխանեց. «Որպեսզի ձեր հարցին հստակ պատասխանեմ, պիտի ավելի խորը վերլուծություն անեմ, բայց հավանաբար, այո, բայց մի ընդունեք իմ ասածը որպես բացարձակ ճշմարտություն»: Մանրամասները կարող եք կարդալ` 168.am-ի կայքում 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել