"Հարակիրի" ալբոմի շնորհանդեսինԱմերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը թողարեկել է իր նոր «Հարակիրի» ալբոմը: Ալբոմում հիմնականում ներկայացված են հասարակական, քաղաքական, փիլիսոփայական թեմաներ: Օccupied Tears երգում շոշափվում է Հոլոքոստի թեման ու առհասարակ ցեղասպանությունների դեմ է` ոչ այնքան քաղաքականության, որքան փիլիսոփայության դիրքերից:
Թանգյանը “Հարակիրի”-ն բնորոշել է որպես ամենագերժամանակակից փանք-ռոք ոճի ալբոմը, որն ինքը գրել է “Սիսթեմ”-ի ժամանակներից ի վեր: Նա նաեւ տեղեկացրել է, որ 2013 թվականին նախատեսվում է համաշխարհային շրջագայություն` սոլո ձայնասկավառակը ներկայացնելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել