Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը պետք է «վերծանի»՝ պարզաբանի երեկ «Կուտակային կենսաթոշակային» օրենքի մասին ՍԴ որոշման եզրափակիչ մասը, Tert.am–ի հետ զրույցում հայտնեց ԱԺ 36 պատգամավորների անունից ՍԴ դիմում ներկայացրած 4 ուժերից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ավելացնելով։

«Ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանի հստակ պարզաբանումը լինի իր իսկ հրապարակած մանուսկրիպտի վերաբերյալ, վերծանի այն, որպեսզի ՀՀ քաղաքացին հասկանա՝ ի վերջո ինչ վճիռ է կայացրել Սահմանդրական դատարանը: Քանի որ երեկվանից մեզ բոլորիս հարյուրավոր քաղաքացիներ են դիմում, որոնք ցանկանում են հասկանալ՝ հիմա իրենց գումարներ գանձվելո՞ւ են, թե ոչ: Եթե այո, ապա ի՞նչ է նշանակում Սահմանադրական դատարանի այն որոշումը, որ դրույթները ճանաչվեցին հակասահմանադրական և անվավեր»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել