what-i-eat-wcth00

Լուսանկարիչ Փիթեր Մենզելը և նրա կինը՝ Ֆեյթը, ճանապարհորդել են 30 երկրներով, և իրենց հանդիպած մարդկանց լուսանկարել են այն սնունդով, որը վերջիններս օգտագործում են սովորական օրերին: Զույգը հասցրել է լուսանկարել 80 տարբեր մարդկանց ու էսսեների հետ միասին հրապարակել «Ինչ եմ ես ուտում. 80 տեսակի սնունդ աշխարհի շուրջ» գրքում:

Ստորև դիտեք դրանցից մի քանիսը:

Եգիպտոս

what-i-eat-wcth01

Ուղտավաճառ Սակեհ Աբդուլ Ֆադլալլահը իր ուտելիքով Բիրկաշի ուղտերի շուկայում՝ Կահիրեի արվարձաններում: Ընդհանուր առմամբ, նրա մեկ օրվա սննդի կալորիականությունը ապրիլյան այդ օրը 3200 կկալ էր կազմում: Նա 40 տարեկան է, նրա հասակը 1.70 մ է, իսկ քաշը՝ 75 կգ:

Գերմանիա

what-i-eat-wcth02

Ռոբինա Ուիսեր–Լիննարցը հացթուխ-հրուշակագործ է՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում: Ռոբինայի լուսանկարն արվել է մարտ ամսին: Իր այդ օրվա ուտելիքի ընդհանուր կալորիականությունը  կազմել է 3700 կկալ: Նա 28 տարեկան է, հասակը՝ 167.6 սմ, իսկ քաշը՝ 65 կգ: Աղջիկը արժանացել է «Հացթուխների թագուհի» կոչման իր թագին ու ժապավենին, որը նա միշտ կրում է փառատոնների, կրթական տարբեր միջոցառումներին Քոլոն շրջանը ներկայացնելիս:

Հնդկաստան

what-i-eat-wcth03

Շաշի Քանթը աշխատում է զանգերի սպասարկման կենտրոնում: Սննդի մեկ օրվա նրա կալորիականությունը կազմում է 3000 կկալ: 23 տարեկան Քանթի հասակը 171սմ է, քաշը՝ 56 կգ: Ինչպես և մնացած զանգերի սպասարկման աշխատակիցները, նա նույնպես սնվում է արագ սննդի սպասարկման սնունդով, կոնֆետներով ու սուրճով:

Բոցվանա

what-i-eat-wcth04

25 տարեկան Տերսիուս Բեզուիդենհոութը բեռնատարի վարորդ է: Նա կանգնած է իր սովորական օրվա ուտելիքի կողքին, որն ընդհանուր առմամբ 8400 կկալ է կազմում:

Իսպանիա

what-i-eat-wcth05

34-ամյա Օսկար Հիգարեսը ցլամարտիկ է: Միլաֆլորես դե լա Սիերայում ցլամարտի մարզումների անցկացման սովորական օրվա ընթացքում օգտագործած նա սնունդն ընդհանուր առմամբ 4200 կկալ է կազմում:

ԱՄՆ

what-i-eat-wcth07

20-ամյա Կուրտիս Նյուքամերը ամերիկացի զինվոր է: Մոջավի անապատում անցկացվող զինվորական մարզումների ժամանակ նրա կողմից օգտագործվող սնունդը ընդհանուր առմամբ պարունակում է 4000 կկալ:

ԱՄՆ

what-i-eat-wcth09

Բեռնատարի վարորդ Կոնրադ Տոլբին: Նրա սովորական օրվա սնունդն ընդհանուր առմամբ կազմում է 5400 կկալ:

ԱՄՆ

what-i-eat-wcth10

23-ամյա Մարի Բութը պրոֆեսիոնալ մոդել է ու Նյու Յորքի համալսարանի ուսանողուհի: Նա սովորական օրվա սննդակարգը կազմել է 2400 կկալ:

Վենեսուելա

what-i-eat-wcth11

18-ամյա Կատերինի Նավասը ավագ դպրոցի աշակերտուհի է: Իր սովորական օրվա ուտելիքը ընդհանուր առմամբ  4000 կկլ:

Վիետնամ

what-i-eat-wcth13

Նգույեն Վան Թուանը պատերազմի վետերան է: Ահա թե ինչպիսին է նրա սովորական օրվա սննդակարգը:

Եմեն

what-i-eat-wcth14

27-ամյա Սաադա Հեյդարը տնային տնտեսուհի է, ապրում է Եմենի Սանա քաղաքում: Նրա սովորական օրվա ուտելիքի ընդհանուր կալորիականությունը 2700 կկալ է:

Բանգլադեշ

what-i-eat-wcth16

Դաքայի բնակիչ Շահնազ Բեգումի սովորական օրվա սննդակարգը ահա այսպիսի տեսք ունի:

Բրազիլիա

what-i-eat-wcth17

49-ամյա Սոլանժ դա Սիլվա Կոռեիան՝ իր ընտանիքի անդամների հետ. նրանց սովորական օրվա սննդակարգը պարունակում է 3400 կկալ:

Չինաստան

what-i-eat-wcth19

20-ամյա Չեն Զենը ուսանողուհի է Շանհայում: Նրա սովորական օրվա ուտելիքը այսպիսի տեսք ունի, և ընդհանուր առմամբ կազմում է 2600 կկալ:

Էկվադոր

what-i-eat-wcth20

37-ամյա Մարիա Էրմելինդա Այմե Սիչիգալոն ֆերմեր է ու 8 երեխաների մայր: Նրա մի սովորական օրվա ուտելիքը ահա այս տեսքն ունի ու կազմում է 3800կկալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել