Push uxt

Անապատում մի փուշ աճեց, խրոխտ կանգնեց ու ասաց.
-Ինչքան անարդար է կյանքը, ինչքան բնությունն իր հանդեպ անարդար լինի, ինչքան հողն ու փոշին իր վրա լցնի, ջուրը ցամաքի, մեկ է, մինչև երկինք եմ բարձրանալու, կյանքի անարդարությունն ազդարարելու: Ինձ ոչ Աստված է հարկավոր, ոչ էլ հրեշտակ, որ ինձ պաշտպանի: Ով խոհեմ է, թող իմ սուր-սուր փշերից իրեն հեռու պահի…
Այդ պահին մի ահռելի ստվեր ընկավ փշի վրա: Փուշը վեր նայեց, տեսավ դեպի իրեն նայող երկու մեծ չռած աչքեր և հրճվանքից ավելի ծամածռված ուղտի շրթունքներ` անապատային կենդանու երջանիկ մի պատկեր:
Մի քանի վայրկյան անց ուղտը գոհունակությամբ ծամում էր փուշը և փշե սուր-սուր արդարությունը….
Ահա այսպես էլ մարդիկ, որոնք փորձում են անտեսել Աստծուն, պայքարել չարի, անարդարության դեմ, առանց Աստծո այս փուշի նման անզոր են հաղթել խավարի իշխանին ու նրա իշխանությանը:

Հովհաննես սարկավագ Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել