Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային ևնախալեռնային գոտիներում ձյան տեսքով:

5-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում՝

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Աղբյուր

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել