Ես, իհարկե, իրավաբան չեմ, բայց ՍԴ երեկվա որոշումից հետևյալ եզրակացություն արեցի` դատարանը ապացուցում է, որ օրենքը խախտվել է (իսկ հակասահմանադրական բառը հուշում է, որ խախտվել է պետության Գլխավոր օրենքը), սակայն քաղաքացիները 6 ամիս պարտադիր պետք է ապրեն հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակայինի պայմաններում։ Դա նույն է, որ, ասենք, դատարանը որոշում կայացնի, որ ինչ-որ մեկը գողություն է կատարել, հետո ասի, բայց դու գնա, շարունակի ևս 6 ամիս գողություն անել, հետո կգաս մեզ կասես, որ փոխվել ես, և մենք անպայման կհավատանք, որ դու փոխվել ես։ 
ՍԴ այս որոշումը սերիալներով կրթված արդի սերունդը կգնահատեր երկու բառով` մաման- ծաղկաման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել