Փաստորեն, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ չնայած պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, այն պետք է շարունակի գործել որպես սահմանադրական: Այսպիսով՝ կարող ենք ամփոփել Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեության արդյունքները.

- Հակասահմանադրական «նախագահներ»:
- Հակասահմանադրական խորհրդարաններ: 
- Հակասահմանադրական միջպետական պայմանագրեր:

Հիմա էլ՝ հակասահմանադրական օրենք, որ ըստ ՍԴ որոշման, պիտի ձեւ անենք, թե սահմանադրական է: Արժանի շտրիխ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խայտառակ կերպարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել