Tert.am-ը գրում է.

Կանայք և հատկապես՝ մայրերը դիմացինի զգացմունքները և հակումները հասկանալու բնածին ընդունակության շնորհիվ կարող են գերազանց լրտես դառնալ: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով DNA India-ին:

Նման եզրակացության է հանգել բրիտանական կին լրտեսը, ում հայտը վերջերս հայտնվել է ԶԼՄ-ներում: Նրա անունը մնում է անհայտ, սակայն պարզվել է, որ նա աշխատում է MI-6-ի համար:

Լրտեսի խոսքով՝ մայրությունը երեխաներ ունեցող կնոջն ի տարբերություն մյուս կանանց ուրիշների աչքին առավել անվտանգ է դարձնում: Դրա արդյունքում մայրը կարող է խղճմտանք առաջացնել:

Հետախույզ կինը նշել է, որ ավելի հաճախ լրտեսների աշխատանքը նման է «թիմային խաղի», և իրականում չկան Ջեյմս Բոնդի նման խարիզմատիկ հերոսներ:

Իսկ առհասարակ՝ կնոջ և տղամարդու ուղեղն արմատապես տարբերվում է, ուստի որոշակի խնդիրներում հաջողության հասնելն ուղղակիորոն կախված է անձի սեռից:

Տղամարդիկ ուղեղի կառուցվածքի պատճառով ընդհանուր առմամբ՝ ավելի լավ են յուրացնում միայն մեկ բան, իսկ ահա իգական սեռի ուղեղը նախատեսված է բազմազանության համար:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել