ԵՄ դեսպան. Չկան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու տեսանելի արդյունքներ Ilur.am-ը գրում է.

Ցավոք, չկան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու տեսանելի արդյունքներ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի դեսպան Մալենա Մարդը: «ԵՄ-ն բանակցային կողմ չէ, սակայն այն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- նշել է Մարդը:

Եվրոպացի դիվանագետի խոսքով, 2013 թ. Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի շրջանակներում Ադրբեջանի առաջընթացի վերաբերյալ ԵՄ զեկույցում առկա է հանձնարարկան՝ թույլ տալ ԵՄ ներկայացուցիչներին այցելել Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ: 

«Մենք ցանկանում ենք մասնակցել մարդկանց միջև վստահության կառուցմանը: ԵՄ-ն ուզում է, որպեսզի երկու կողմերը շահեն այդ իրավիճակում»,- հայտարարել է Մ. Մարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել