Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակային օրենքի» մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելով՝ դրանց գործողության ժամկետը համարել է մինչև սեպտեմբերի 30-ը, բայց 7-րդ կետում շեշտել է՝ ինչ նպատակով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով ՍԴ-ում հանդիսանում էր իբրև դիմող կողմ:

«Այս որոշմամբ ՍԴ-ն հնարավորություն է տալիս ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը իրենց իրավասության շրջանակում համապատասխանեցնել այս օրենքի հետ կապված մյուս օրենքները: Այսինքն` այս նորմը միայն իրավակարգավորումները համապատասխանեցնելու խնդիր է լուծում: Իմաստը համապատասխանեցնելն է, ոչ թե պարտադիր նորմը գործադրելը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երկօրյա քննարկումից հետո Սահմանադրական դատարանն այսօր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի որոշ դրույթների սահմանադրականության շուրջ կայացրեց վճիռ՝ վիճարկվող բոլոր նորմերը համարելով հակասահմանադրական:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ սա սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, որովհետև հնարավոր է՝ Կառավարությունը փորձի ներկայացնել, թե գործում են այդ օրենքում ամրագրված նորմերը և պահումներ իրականացնել:

«Մենք առաջիկայում հստակ պահանջներ կներկայացնենք Կառավարությանը և ԱԺ-ին: Ուզում եմ զգուշացնել՝ չփորձել միակողմանի, նեղ շահերից ելնելով մեկնաբանություններ տալ վճռին: Նշեմ նաև, որ որոշման 7-րդ կետի 2-րդ մասով ամրագրված է, որ վերահաշվարկման է ենթակա մինչ այս կատարված պահումները: Իսկ ՍԴ-ի այս որոշման իրավական դիրքորոշումներն ուժի մեջ են մտել հրապարակման պահից: «Պարտադիր» բաղադրիչը չի կարող գործադրվել հրապարակումից հետո, և մենք հետամուտ ենք լինելու, որ որևէ անձ չենթարկվի»,-ասաց նա:

Դիմող կողմից իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ ընդգծեց, որ ՍԴ-ն ամբողջ ծավալով բավարարել է դիմող կողմի դիմումը: Նա նշեց, որ իրավական համակարգի հիերարխիայում ՍԴ-ի որոշումները զբաղեցնում են երրորդ տեղը՝ զիջելով Սահմանադրությանը և ՍԴ-ի մասին օրենքին, որին պետք է ենթարկվեն բոլորը:

«Պետությունը պետք է ապահովի ՍԴ-ի որոշումը և չի կարող մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի նկատմամբ սահմանափակումներ իրականացնել: Գործատուներին չի կարող պարտադրել, որ փոխանցումներ կատարեն: ՍԴ-ի որոշումը մտել է ուժի մեջ վճռի հրապարակման պահից»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել