Ամերիկացի դրամատուրգ Ռիտա Մեյ Բրաունը ասել է. «Լեզուն մշակույթի ճանապարհային քարտեզն է: Այն պատմում է` որտեղից են գալիս մարդիկ և ուր են գնում»: 
Հաճախակի օգտագործվող մի քանի բառերի ծագումնաբանության մասին կարելի է իմանալ դիտելով Եվրոպայի այս քարտեզները:
Ստորև ներկայացվող այս հետաքրքիր քարտեզները հրապարակել է Reddit կայքի օգտատեր «sp07»-ը: Քարտեզում, բնականաբար, ներառված է նաև Հայաստանը:

«Եկեղեցի» (անգլ. «church») բառի ամենաշատ օգտագործվող տարբերակի արմատը (այդ թվում նաև հայերենում) ծագում է հունարեն «ecclesia», «kyriakon», «basilike stoa» բառերից (տե՛ս համապատասխանաբար կանաչ, վարդագույն և նարնջագույն գույներով նշվածները):

3c9RMfmh

«Արջ» (անգլ. «bear») բառի Եվրոպայում օգտագործվող գերակշռող տարբերակը սլավոնական լեզվաընտանիքին պատկանող ռուսերենից է ծագում ու նշանակում է «մեղր ուտող»: Նարնջագույնով ներկված երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, օգտագործվող տարբերակները հնդեվրոպական լեզվաընտանիքից են սերում:

HHtHenfh

«Գարեջուր» (անգլ. «beer») բառը տարբեր լեզուներում օգտագործվում է «pi»-ի մասնիկով կազմված ձևով, օրինակ՝ ռուսերեն пиво: Ըստ reddit-ի օգտատիրոջ՝ սա նախածանց է եվրոպական շատ երկրներում, մինչդեռ «pi»-ն մանդարինում (啤酒) հենց «գարեջուր» նշանակությունն ունի:

50jse3Rh

«Խնձոր» (անգլերեն «apple») բառը բավականին բազմազան է իր ծագմամբ: Օրինակ՝ Ֆինլանդիայում ու Էստոնիայում այդ բառը հնարավոր է՝ հնդիրանական ծագում ունի: Հայաստանում օգտագործվող «խնձորը» հենց հնդեվրոպական լեզվաընտանիքի հայերեն լեզվաճյուղից է ծագում:

cgZ8KyVh

«Նարինջ» (անգլ. «orange») բառի ծագումը բավականին հետաքրքիր է: Արևմուտքում այն ծագում է սանկսրիտից: Հյուսիսային և Արևելյան Եվրոպայում բառը նշանակում է «չինական խնձոր»:

NGLjVICh

«Վարդ» (անգլ. «rose») բառի օգտագործվող դոմինանտ տարբերակը հնդիրանական ծագում ունի: Իսկ հին հունարենից ծագող «Garoful»-ն օգտագործվում է միայն Իտալիայում:

Zgcj1Ewh

Եվրոպայի ժողովուրդների մեծ մասի կողմից օգտագործվող «անանաս» (անգլ. «pineapple») բառը փոխառված է թուփիական լեզուների գուարանի լեզվից, որը Հարավային Ամերիկայի բնիկների լեզուն է, իսկ Բրիտանիան (հետևաբար նաև ԱՄՆ-ն) բառը փոխառել են լատիներենից:

Pineapple Map

«Թեյ» (անգլ. «tea») բառը ծագում է կանտոնյան չինարենից, բացի Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներից, որտեղ բառը լատիներեն ծագում ունի:

M4vrWr1h

«Վարունգ» (անգլ. «cucumber») բառը իր ծագումով բավականին բազմազան է: Քարտեզի համաձայն՝ մանուշակագույնով ներկված երկրներում բառը ծագում է հունարենից, նարնջագույն երանգներով երկրներում՝ լատիներենից, վառ կանաչով՝ սլավոնական լեզուներից, ու կանաչով՝ պարսկերենից:

cu6amudh_updated

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել