Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով գտնվում է ռուսական Դոնի Ռոստով քաղաքում, Associated Press գործակալությանն ասել է, որ խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ռուսական զորքերն օգտագործել ուկրաինացիներին պաշտպանելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն։

Նա հավելել է, որ Ուկրաինայից Ղրիմի անջատման մեղավորը Կիևի ներկայիս իշխանությունն է, և Ռուսաստանն ու նա դրա հետ կապ չունեն։

Յանուկովիչի խոսքով՝ Ղրիմի հանրաքվեն տեղի բնակչության բողոքի ձևն էր՝ ընդդեմ ուկրաինական իշխանությունների։

«Ուկրաինան, որպես երկիր, փլուզվում է»,-հայտարարել է նախկին նախագահը։

«Գերագույն ռադայում ավազակներ են, և փաստացի օրենքներ են ընդունում, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»,-ասել է Յանուկովիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել