Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի՝ «քառյակի» 36 պատգամավորների թվում ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակային մասին» օրենքի մի քանի հոդվածների սահմանադրականությունը վիճարկող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ոչ միայն իր, այլև հասարակության համար ՍԴ-ի նման որոշումն անսպասելի էր:

-Սահմանադրական դատարանի որոշումից դիմող կողմը՝ «քառյակը» բավարարվա՞ծ է:

-Կարող եմ իմ անունից խոսել, առաջին տպավորությունս այն է, որ Սահմանադրական դատարանը, ըստ էության, հակասահմանադրական ճանաչեց օրենքը: Բոլոր դեպքերում, դրանում ներառված գրեթե բոլոր հիմնական դրույթները: Իհարկե, պետք ընթերցվի, լրջորեն վերլուծվի, որովհետև բավականին տարողունակ փաստաթուղթ է, և պետք է մասնագետները գնահատականներ տան ամբողջությամբ, թե ինչ է իրենից ներկայացնում այս որոշումը, որովհետև, ուզում եմ, հիշեցնել, որ այնտեղ կային կետեր, որոնք վերաբերում են մինչև սեպտեմբերի 30-ը որոշ հարցերի լուծմանը և այլն:

-Նկատի ունեք «պարտադիրի՞» հետ կապված մինչև սեպտեմբեր:

- Հիմա ուսումնասիրում ենք, բայց մինչև սեպտեմբերի վերջ ժամկետ է նշված: Բոլոր դեպքերում, քաղաքացիները, որոնք պարտադրված են եղել նաև մուծումներ կատարել՝ պարտադիր, թե «կամավոր», նրանց հարցը նույնպես առաջին պլան է մղվում, և կարծում եմ՝ դատական կարգով ինչ-ինչ հարցեր պետք է քննվեն: Ուղղակի, ըստ էության, Սահմանադրական դատարանը փաստարկված համարեց մեր ներկայացուցիչների ներկայացրած բոլոր փաստերը և փաստարկները: Եվ պետք է ասել, որ մենք իսկապես շատ բանիմաց, գրագետ, պրոֆեսիոնալ թիմով էինք ներկայացել, նկատի ունեմ ՝դիմող կողմը՝ Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ: Կրկնում եմ՝ շատ գրագետ ու պրոֆեսիոնալ կարողացան ներկայացնել հարցը, և պատասխանող կողմը որևէ հակափաստարկ չկարողացավ ներկայացնել դիմող կողմին: Իսկ առաջիկայում միասին կքննարկենք մեր հետագա անելիքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել