Ամերիկյան երգչուհի Մայլի Սայրուսը երգիչների շրջանում լավագույն պարուհին է ճանաչվել: Ըստ Evening Standart-ի՝ The London Cabaret Club ակումբը կազմել է աստղերի պարային ամենից արդյունավետ շարժումների վարկանիշը: Ցուցակը գլխավորել է Մայլի Սայրուսը՝ շրջանցելով Մադոննային եւ Մայքլ Ջեքսոնին: Սայրուսի պարերը լավագույնն են ճանաչել նույնիսկ փոփ երաժշտության արքայի հանրահայտ «լուսնային քայլքի» եւ ճանաչված Gangnam Style-ի համեմատությամբ:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Մադոննան է՝ պարային այն շարժումներով, որ ցուցադրում է Vogue երգի ժամանակ:

Ցուցակի երրորդ տեղում հանգուցյալ Մայքլ Ջեքսոնն է:

Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաեւ հարավկորեական ռեփեր PSY-ը՝ իր Gangnam Style-ով եւ Քայլի Մինոուգը՝ Locomotion-ով:

Վարկանիշում հեղինակները նշել են նաեւ Բեյոնսեի պարը՝ Single Ladies երգի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել