Քիմ Քարդաշյանը մայիսին ամուսնանալու է ռեփեր Քանիե Ուեսթի հետ: Արարողությունն անցկացվելու է Փարիզում՝ ընկերների նեղ շրջապատում:

Աստղային զույգը հարսանիքի հյուրերից յուրաքանչյուրի համար 124 հազար դոլար է ծախսելու: Պսակադրությանը շուրջ 200 մարդ է հրավիրված:

Ընկերներն ու մտերիմներն իջեւանելու են Trianon Palace Hotel-ում, որտեղ մեկ գիշերվա համար մեկ սենյակի արժեքը 700 ֆունտ է (1.160 դոլար):

Հյուրերից յուրաքանչյուրը նվեր-զամբյուղ է ստանալու, որում լինելու են 120 ֆունտ սթերլինգ (200 դոլար) արժողությամբ La Mer կոսմետիկ միջոցներ, 300 ֆունտ (500 դոլար) արժողությամբ Bollinger շամպայն, ամուսինների անվան սկզբնատառերով Swarowski հուշանվերներ եւ 150 ֆունտ արժողությամբ կտրոն՝ Trianon Palace SPA-սրահ այցելության համար: Արդյունքում, Քիմի խոսքով՝ համեստ հարսանիքի համար նորապսակները շուրջ 15 մլն ֆունտ սթեռլինգ (25 մլն դոլար) կծախսեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել