Պահանջում ենք, պահանջում ենք, պահանջում ենք~~~~~~~~~~~~~~~~~~~
Պահանջելն ու խնդրելը սուբյեկտության հարցեր են: 
-Որպես կանոն (եթե հարցը բարեկրթականի ոլորտից դուրս է)՝ խնդրողը ոչ մի լծակ չունի նրա հանդեպ, ումից խնդրում է, դրա համար էլ «խնդրում» է: Այսինքն՝ խնդրանքի իրացումն իրենից կախված չէ: 
Իսկ պահանջը ուժայինի ոլորտից է: Պահանջել կարող է վերադասը ստորադասից, ուժեղը՝ թույլից: 
Քաղաքացին կարող է պահանջել իշխանությունից, եթե լծակ ունի իշխանությունների դեմ: 
Իսկ եթե չկա լծակ, ապա պահանջն ու խնդրանքը նույն բանն են: 
Էնպես որ, մի ոգևորվեք բառախաբությամբ: 
Հետևաբար, եթե իշխանությունը զիջել է, դա պահանջի հետևանքը չէ, այլ ինչ-որ նոր հանգամանքի, ասենք, ռուսների հետ կապված: Միգուցե ռուսն է արգելել փողը դուրս տանելը. չէ՞ որ ՄՄ կոչվածն է սպասվում հորիզոնում: 
Այդ դեպքում սահմանադրականի որոշմամբ մի քանի նապաստակ է խփվել: «Գագիկ հանցագործն» է սրբագրվել, օրինականության պատրանք է ստեղծվել, և իբր թե քաղաքացիականությանն ու ջահելությանն են բանի դրել: 
Սահմանադրականի ինքնուրույն լինելուն հավատալու համար մարդ կույր ու խուլ պետք է լինի ու լուսնից ընկած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել