Էն, որ կուտակայինը կասեցվեց, իհարկե, լավ է, բայց խնդիրը, որով բացատրվում էր դրա անհրաժեշտությունը՝ դեմոգրաֆիական ճգնաժամը, մեկ ա, մնում է։ Ուստի, ապագայում կուտակային կենսաթոշակներից կամ եկամտահարկի ավելացումներից խուսափելու համար պետք է՝

1. Լուծել ծնելիության ու արտագաղթի խնդիրները.
2. Լուծել ծնելիության ու արտագաղթի խնդիրները.
3. Լուծել ծնելիության ու արտագաղթի խնդիրները։

Էդ խնդիրներն են ամեն ինչի պատճառը, մնացածը հետևանք է։ Պատկերավոր ասած՝ Հայաստանի վրա մի հատ ձնակույտ է սլանում, որի միջուկը էդ երկու խնդիրն են ու, լանջով ներքև սլանալով, դրա շուրջը հավաքվում են կուտակային կենսաթոշակը, Ադրբեջանի ռազմական հռետորիկան, Ղարաբաղի չբնակեցվածությունը, Մոսկվայի ու Արևմուտքի՝ մեզ սովորաբար քաքի տեղ չդնելը, Թուրքիայի ամբիցիաների աճը, և այլն, և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել