Գրեթե բոլորը զզված են Հայաստանում տիրող այսօրվա վիճակից, համամիտ եմ, մեկն էլ ես եմ... սա ամենասկզբում նշում եմ, որ չկարծեք՝ որևիցե մեկին սատարում եմ ........ սակայն ինձ մի բան է անհանգստանցնում, երբ լսում եմ, որ գովաբանում են այս կամ այն քաղաքական գործիչին և ասում՝ եթե նա լիներ նախագահ, կամ այ ինքը պիտի լինի նախագահ .......անհանգստացնում է այն, որ մենք որպես անձ ենք դիտարկում այդ հավակնությունները: Հարգելիներս, քաղաքական գործիչին սատարելուց առաջ մենք մեզ հարց տալիս ենք՝ լավ, դարձավ նախագահ, ո՞նց ա նա փոխելու, ի՞նչ մեխանիզմով: Ի՞նչ քայլերով: Ճարտար խոսել բոլորն էլ կարող են ...սակայն մարդկանց հանդեպ պատասխանատվությունը շատ ավելի լուրջ բան է, քան ուղղակի խոսելը.... Շատերը ասում են՝ ով էլ լինի, շատ ավելի լավ կլինի, մենակ այս ռեժիմը չլինի..... Ճիշտ եք, բայց մասամբ, քանի որ եթե եկավ հերթական գեղեցիկ խոսացողը, Հայաստանը վերջնական կկործանվի......մենք արդեն չունենք այն ժամանակը, որ փորձարկումներ անենք, թե ով ավելի լավ կղեկավարի.....երկրում աղքատություն է, գործազրկություն, ահռելի մեծ արտագաղթ...... մեզ պետք են ամուր հիմքեր և հստակ մեխանիզմ՝ Հայաստանը այս վիճակից շատ արագ հանելու համար, դրա համար ամեն սիրուն խոսացողին պետք չի հավատալ.....դա բերելու է նրան, որ հավատը վերջնական կկորի և կսկվի անտարբերություն....կարծում եմ՝ մենք ունենք նման օրինակներ..........
Հ.Գ. Անձամբ ես կհամաձայնեմ այն քաղաքական գործիչի հետ, որը կասի սա սենց, սա նենց ու հենց դրանից հետո երկիրը կդառնա երկիր..... իսկ ավելի պարզ, հետագա քայլերը կներկայացնի ......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել