Tert.am-ը գրում է.

Զինված ծայրահեղականները, որոնք գրավել են Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Քեսաբ քաղաքը, այնտեղ մի խումբ գերիներ են պահում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 1-ին տեղեկացրել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:

«Նրանց թվաքանակը հայտնի չէ, կապն այդ մարդկանց հետ ընդհատված է», - նշել է Սիրիայի հյուսիսում գտնվող թղթակիցը:

Սիրիայի զորքերը շրջափակման մեջ են վերցրել քաղաքը գրաված զինյալներին: Ինչպես հաղորդում է սիրիական հեռուստաալիքը` առաջնապահ զորքերը փակել են ճանապարհը Քեսաբի և ծովի մոտակայքում տեղակայված Սամրա գյուղի միջև, որը ևս գտնվում է ավազակախմբերի վերահսկողության ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել