Tert.am-ը գրում է.

Ապրիլի 1-ը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է:

Ռեժիսոր և սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում նախ՝ շնորհավորեց մեծ դերասանի և լավ մարդու ծննդյան օրը,՝ շեշտելով, որ նա իր էությամբ մեծ հետք է թողել երիտասարդ ստեղծագործողների վրա:

«Խորեն Աբրահամյանն ապշելու անձնավորություն էր: Երեքով՝ Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը և Ֆրունզիկ Մկրտչյանը, շատ մոտ ընկերներ էին թե՛ արվեստում, թե՛ կյանքում: Ափսոսում եմ, որ այսօր երեքն էլ չկան, որովհետև այդ երեքը փոխարինում էին Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին, Արմեն Գուլաքյանին և շատ ու շատ ուրիշների»,-ասաց Ալբերտ Մկրտչյանը՝ ափսոսանք հայտնելով, որ այսօրվա դերասանների՝ և՛ ավագ, և՛ միջին, և՛ երիտասարդ սերունդի մեջ չկան այնպիսիք, ովքեր պիտի դառնային Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան և Ֆրունզիկ Մկրտչյան:

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Արմեն Մարությանն էլ ասաց, որ Խորեն Աբրահամյանի պես ազնիվ մարդ ինքը դեռ չի տեսել, քանի որ նա «շշմելու աստիճանի մաքուր մարդ էր արվեստում»: «Ես այդպիսի արվեստագետի քիչ եմ հանդիպել: Կարող եմ ինձ նրա աշակերտներից մեկը համարել»,-ասաց Արմեն Մարությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել