Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ծայրահեղականների գործողությունները Սիրիայում և ՄԱԿ-ի Անվտագության խորհրդին կոչ է անում քննարկել Քեսաբի իրավիճակը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս մասին երեքշաբթի ասվում է դիվանագիտական գերատեսչության տեղեկատվության և տպագրության վարչության մեկնաբանության մեջ:

Քեսաբը, որտեղ հազարավոր հայեր են բնակվում, գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին: Սիրիական բանակի դեմ մարտնչող զինյալները ռմբակոծության են ենթարկել հայկական գյուղերն ու թաղամասերը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեսաբից և Լաթաքիայից շուրջ 700 հայկական ընտանիք է տարհանվել:

«Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայում ծայրահեղականների վայրագությունները: ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է քննարկի Քեսաբում տիրող իրավիճակն ու սկզբունքային գնահատական տա տեղի ունեցող դեպքերին», - հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: Դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ «ներկայում հատուկ արդիականություն է ձեռք բերում Սիրիայի կառավարության և ընդդիմության ուժերի միավորումը` Սիրիայում ահաբեկչության վերացման և ծայրահեղականներին աքսորելու նպատակով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել