Tert.am-ը գրում է.

Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանում հայերի լքված տները բնակեցնում են օտարներով՝ նրանց թվում շատ են չեչենները, թունիսցիները, այլ երկրների ներկայացուցիչներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը։

Քաղաքապետը, սակայն, համոզված է, երբ սիրիական զորքը նվաճի Քեսաբը, բոլոր օտարները ստիպված կլինեն հեռանալ իրենց տներից։

Ավելի վաղ հաղորդվել էր առևանգված համարվող 38 քեսաբահայերի մասին, որոնցից 20-ն ազատ էին արձակվել։ Վազգեն Չափարյանը նշեց, որ ևս երկու առևանգվածների մասին են տեղեկություն ստացել. նրանք Թուրքիայի տարածքում են, բայց բնակվում են հայ ընտանիքի տանը։

Քեսաբի քաղաքապետը նշեց, որ իրենց ունեցվածքի թալանի բազմաթիվ դեպքեր են արդեն հայտնի, սակայն բնակավայրն ընդհանուր առմամբ շատ չի տուժել և չի ավերվել։ Սիրիայի զորքն այս շրջաններում առաջընթաց է գրանցում, սակայն, քաղաքապետի հավաստմամբ, զգուշավոր և դանդաղ տեմպերով է առաջ գնում՝ նյութական վնասները նվազագույնի հասցնելու համար։

«Մենք Քեսաբ պիտի վերադառնանք»,-ասաց քաղաքապետը՝ ի պատասխան Հայաստան կամ Արցախ տեղափոխվելու վերաբերյալ հարցի։ Նա հույս հայտնեց, որ այդ օրը չի ուշանա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել