Այսօր փորձագետ Տիգրան Աբրահամյանը շրջանառության մեջ դրեց մի շատ հետաքրքիր տեսակետ: Պարզվում է, Ծառուկյանի քառյակը ապրիլի 28-ից պատրաստվում է շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել, և, եթե այս հայտարարությունը համադրենք որոշ բարիկադատենչ ԲՀԿ-ականների կոչ-հայտարարությունների հետ, ապա կստացվի, որ օլիգարխի քառյակը պատրաստում է երևանյան «մայդան» կամ, այլ կերպ ասած, պետական հեղաշրջում:

Թե որքանո՞վ է Ծառուկյանի քառյակը պատրաստ նման գործողությունների՝ բխող բոլոր հետևանքներով, այլ քննարկման թեմա է: Առայժմ կանդրադառնամ «պետական հեղաշրջում» հասկացությանը: Դասական իմաստով պետական հեղաշրջումը բռնության միջոցով և սահմանադրության խախտմաբ իրականացվող գործող սահմանադրական (պետական) կարգի տապալումն է, պետական իշխանության զավթումը: «Պետական հեղաշրջում» (coup d’Etat) տերմինը շրջանառության մեջ է դրել Կարդինալ Ռիշելյեի գրադանավար Գաբրիել Նոդեն՝ 1639թ.-ին հրատարակելով «Պետական հեղաշրջման քաղաքական նկատառումները» խորագրով աշխատությունը:

Ուշագրավ է այն, որ ներկայացնելով 1572թ.-ի «Բարդուղիմեոսյան գիշերվա» իրադարձությունները «պետական հեղաշրջում», հասկացության հեղինակ Նոդենը հիմնավոր կերպով արդարացնում է բռնի կերպով օրինական իշխանությունը զավթելու հավակնություն ունեցող խմբի դեմ իշխանության գործադրած բռնությունը: 
Խիստ կասկածելով խոսքից գործի չանցնողների ինքնավստահությանը, այնուամենայնիվ, լավ կլիներ ուսումնասիրել պետական հեղաշրջումների փորձի պատմությունն ու մի լավ մտածել: Ձեզ տեսնենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել