Tert.am-ը գրում է.

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համար տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է. ասված է ԵԱՀԿ-ի 2013թ.-ի տարեկան զեկույցում, որը հրապարակվել է այսօր։

Զեկույցում նշվում է, որ չնայած ավելի քան 20 տարի է անցել, հակամարտության քաղաքական, բազմակողմ և կայուն լուծում այդպես էլ չի գտնվել։

«Կազմակերպության նախագահությունն աջակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը խթանելու համար»,- ասված է զեկույցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել